ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Անտարկտիդայում սառցե ծածկույթի հալչելը կհանգեցնի այն բանին, որ մարյցամաքի քաշն ավելի կփոքրանա, ինչն էլ թույլ կտա, որ ցամաքը բարձրանա, գրել է SciTechDaily-ն։ Թե ինչպես է բարձրացող հողը փոխգործակցում վերն ընկած սառցե վահանի հետ և ազդում ծովի մակերևույթի բարձրացման վրա՝ դեռևս քիչ է ուսումնասիրված։ Օհայոյի և Մակգիլի համալսարանների գիտնականները որոշել են ավելի հանգամանալից ուսումնասիրել այդ գործընթացը։
Նրանք օգտագործել են այն մոդելը, որը կարող է կանխատեսել, թե ինչպես կարող էին այդ փոխգործակցություններն ազդել համաշխարհային օվկիանոսի մակարդակի վրա, գրել է «Ֆոկուսը»։ Հետազոտության համահեղինակ Թերի Ուիլսոնի խոսքով՝ արդյունքները վկայում են, որ իրադարձությունները կզարգանան երկու սցենարով։
Նախ, եթե մարդկանց հաջողվի իջեցնել ջերմոցային գազերի արտանետումները և դանդաղեցնել գլոբալ ջերմացումը, պինդ հողի շարժը, հավանաբար, 40 տոկոսով կիջեցնի Անտարկտիդայի ավանդը համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հարցում։ Դա զգալիորեն կբարելավի սցենարները մոլորակի համար ընդհանրապես, իսկ սառցե ծածկի մեծ մասը կպահպանվի։
Երկրորդ, եթե մարդկանց չհաջողվի իջեցնել ածխածնի արտանետումը ժամանակին, սառցի նահանջը առաջ կանցնի Անտարկտիդայի բարձրացումից՝ օվկիանոսի ջուրը հետ մղելով Անտարկտիդայից, ինչը կուժեղացնի ծովի մակարդակի բարձրացումը։ Այս սցենարը լավագույնը չէ մարդկության համար։
Ուիլսոնի խոսքով՝ ինքը և գործընկերները նաև հայտնաբերել են, որ պինդ հողը, որը գոյացնում է Անտարկտիդայի սառցե ծածկի հիմքը, զարմանալիորեն արագ է փոխում ձևը։ Արդյունքները ցույց են տալիս, որ ցամաքի բարձրացումը սառցի պակասելու պատճառով տեղի է ունենում տասնամյակների, այլ ոչ թե հազարամյակների ընթացքում, ինչպես կարծում էին մինչ այժմ։ Ուիլսոնի խոսքով՝ Անտարկտիդայի բարձրացումն այսօր տեղի է ունենում տարեկան մոտ 5 սանտիմետրով, ինչը մոտ 5 անգամ գերազանցում է այն արագությունը, որով բարձրանում է Հյուսիսային Ամերիկան։ Գիտնականներն օգտագործել են Երկրի ընդերքի 3D-մոդելը՝ կիրառելով Անտարկտիդայի ցանցի երկրաչափական դաշտային չափումները։ Հետո նրանք կատարել են մի շարք սիմուլյացիաներ՝ գրանցելով Անտարկտիդայի սառցե ծածկի էվոլյուցիայի բազմաթիվ հնարավոր սցենարներ, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացման գլոբալ մասշտաբներ, որը Երկիրը կարող է զգալ մինչև 2050թ.։
Հետազոտողները նշել են, որ ժամանակ են հատկացրել նաև այն բանին, թե ինչպես են փոփոխություններն Անտարկտիդայում ազդում ողջ աշխարհի ափային գծի վրա ածխածնի հետ կապված տարբեր սցենարների դեպքում։ Քանի որ ծովի մակարդակի չափումը հավասարաչափ չի լինելու, հետազոտությունում նշվել է, որ մոտ 700 մլն մարդ, որոնք ապրում են ափամերձ շրջաններում, ամենից շատ կտուժեն ծովի մակարդակի բարձրացումից Անտարկտիդայում սառցի հալչելու պատճառով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.