ԱԶՆԻՎ ՈՒ ՌԱՑԻՈՆԱԼ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
Եթե մենք շարունակենք այս լրջությամբ և մակերեսայնությամբ պատկերացնել մեր վիճակը և անելիքները, ապա որոշ ժամանակ անց սեպտեմբերի 21-ը նշելու ենք Արցախի սեպտեմբերի 2-ի պես՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ։
Այս սեպտեմբերի 21-ին օրեր են մնացել, փորձենք այս օրերն օգտագործել մի քանի բարդ հարցի հնարավորին չափ ազնվորեն պատասխանելու ու ռացիոնալ լուծումներ գտնելու համար։
Ինչպե՞ս ստացվեց, որ անկախ պետության 33-րդ տարում քաղաքական-հանրային պրոցեսներն առաջնորդում է հոգևորականը։ Սա խոսում է պետության խորքային տապալումների մասին։ Թվում էր՝ կար բավարար ժամանակ, որ ձևավորվեին քաղաքական անհրաժեշտ ինստիտուտներ, քաղաքական պայքարի ավանդույթներ, հանրային կյանքի-բանավեճի-համակեցության նորմեր և այլն։ Ֆորմալ ամեն ինչ ունեինք՝ Սահմանադրություն-օրենքներ-պետական կառույցներ-կուսակցություններ-ծրագրեր-անվտանգության հայեցակարգ-ազգային երազանք-հռչակված նպատակներ և այլ և այլն։ Ու հանկարծ պարզվեց, որ այս ամենը բուտաֆորիկ է։
Եթե միջավայրն է ծնում առաջնորդ, ապա պետք է փորձենք հասկանալ միջավայրը, որքան էլ այդ պրոցեսը լինի ցավոտ՝ ինքնաճանաչման տեսանկյունից։
Հասարակության վիճակ, առաջնորդության որակ, ինստիտուտների վիճակ, ազգային պոտենցիալ։ Մեզ սպառնում են վերացնել, էթնիկ զտում իրականացնել մեր իսկ երկրում, ջարդել մեր պետականությունը։ Գործի կեսն արել են, պատրաստվում են շարունակությանը։ Մենք կդառնանք առաջին պետությունը, որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան՝ խաղաղ աշխատող խորհրդարանի ու ֆորմալ առկա քաղաքական ինստիտուտների պայմաններում։
Մինչև սեպտեմբերի 21-ը՝ անկախության 33-ամյակը, փորձելու եմ այս հարցերը հաջորդաբար դարձնել քննարկման առարկա։ Այս դժոխքից դուրս գալու համար պետք է հնարավորին չափ ազնիվ լինել՝ մեր մասին, իրար հետ։ Հանրային դաշտում արդեն նշմարվում են այդ բաց խոսակցության ծիլերը, ու դա շատ կարևոր է։ Պրոցեսը կարևոր է։
Ռացիոնալ ազնվությունն այն նախապայմանն է, որը թույլ կտա կոնսոլիդացնել ազգային առողջ պոտենցիալը՝ կասեցնելու համար հնարավոր ամենամեծ աղետը։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).