ՄԱԿ-ի ԳԱ-ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները
ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին ավանդական երկամյա բանաձևի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, անդամ պետությունների դեսպանությունների և մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ:
«Քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հեռանկարները։ Կարևորվել է արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ջանքերում կազմակերպության ներդրումը», - ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայանալիք «Ապագայի գագաթնաժողովին» մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների նախապատրաստման շրջանակում նաև հստակեցվել են դիրքորոշումները:
«Քննարկվել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության հարցերը», - հավելել են կազմակերպությունում:
Խորհրդակցությունները վերահաստատել են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումները մեծամասամբ համընկնում են, և նրանք մտադիր են ՄԱԿ-ում փոխգործակցությունն ամրապնդել դաշնակցային հարաբերությունների ոգով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".