Գործարկվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության նոր կայքը
Գործարկվել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում:
Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ:
Փրկարար ծառայության կայքի ստեղծման հիմքում տեղեկատվության հասանելիության սկզբունքն է. տեղեկատվության խմբավորումն իրականացվել է ըստ առաջնահերթությունների: Արդյունքում կայքը դարձել է պարզ ու մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված երեք քլիքի սկզբունքը, ինչը ենթադրում է, որ այցելուն մուտք գործելով՝ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է գտնել առավելագույնը երեք քլիքի օգնությամբ:
Կարևոր նորամուծություն է ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
Տեխնիկական լուծումների շնորհիվ կայքը հնարավոր է հասանելի դարձնել որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից, ինչպես նաև հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։
rescue.mia.gov.am -ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է Փրկարար ծառայության օպերատիվ գործառույթներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".