Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի հարցը փակված չէ մեզ համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով «Վերադարձ» խորագրով միջոցառմանը, որը նվիրված է Արցախի Հանրապետության անկախության 33-ամյակին:
«Միջոցառման անունը՝ «Վերադարձ», պատահական չէ ընտրված։ Անվան իմաստն է՝ նախ Արցախը վերադարձնել, ու հետո՝ արցախցիները վերադառնան Արցախ։ Այդ օրը փորձել ենք ներկայացնել մեր հայեցակարգային այլընտրանքը։ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ Արցախի հարցը փակված է։ Մենք ասում ենք՝ այդ հարցը մեզ համար փակված չէ։ Չի կարող ուժի գործադրմամբ, էթնիկ զտումով, ցեղասպանություն իրականացնելով հարց լուծվի տարածաշրջանում։
Դա այդպես չէ աշխարհի որևէ կետում ու, ընդհանրապես, միջազգային իրավունքի հիմնարար նորմերին դեմ է։ Մենք, այո՛, պատերազմը պարտվել ենք, բայց պետք չէ մոռանալ՝ ինչի համար ենք պայքարում։ Այս փուլում պարտվել ենք, բայց դա դատավճիռ չի կարող լինել»,- ասել է Քրիստինե Վարդանյանը։
Նա նկատել է՝ առաջին ու ամենակարևոր քայլը պետք է լինի արցախցիների վերադարձը, որ էլի կարողանան խոսել ինքնորոշումից։
«Մենք երկար տարիներ եղել ենք այն ուժը, որ պայքարել է Արցախի ինքնորոշման համար, հազարավոր նահատակներ ենք այդ ճանապարհին ունեցել, հիմա, ցավոք սրտի, խոսում ենք Արցախ վերադարձի իրավունքի մասին՝ այն պայմաններում, երբ Արցախը հայաթափված է։ Մենք ծայրահեղ վատ կետում ենք, ուրեմն առաջին ռացիոնալ քայլը պետք է լինի մտածելը, թե ինչպես հայերը պիտի վերադառնան Արցախ, նորից ապրեն Արցախում, որ էլի կարողանանք խոսել ինքնորոշումից ու այլ իրավունքներից։ Առաջին քայլը հայեցակարգի վերադարձն է։
Մենք ամբողջական, ոչ թե անհատական վերադարձի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք միջազգային երաշխիքների մասին ու Արցախը հենց այս կետով բանակցությունների օրակարգ վերադարձնելու մասին։ Ասում ենք՝ կան բոլոր նախադրյալները այս օրակարգը բերելու բանակցային օրակարգ։ Այդ մասին ասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ու հենց սա է մեր վահան»,- կարծում է մեր զրուցակիցը։
Վարդանյանի կարծիքով՝ Արցախ վերադառնալու համար առաջին հերթին պետք է պահել Արցախի իշխանություններն ու պետական կառույցները։
«Եթե մենք ուզում ենք Արցախ վերադառնալ, պիտի պահենք, փայփայենք Արցախի ձևավորված իշխանությունները, Արցախի ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված պետական ինստիտուտները։ Դա մեզ մի քայլով մոտեցնում է Արցախ վերադարձին։ Այստեղից է բխում, որ պիտի բացառել ներազգային թշնամանքը, ատելության քարոզը, բոլոր ատյաններում պիտի բարձրացնենք Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին։
Այս ամենը ուղղակի կենացներ չեն։ Միոցառման ընթացքում էլ է ներկայացվել այս ամենը, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Մենք աշխարհի գրեթե բոլոր ծայրերից ստանում ենք աջակցող ուղերձներ, որտեղ ԵԽ անդամներ, կառավարության անդամներ, ԱՄՆ կոնգրեսի, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ խոսում էին նույն այս կետերի մասին, վերադարձի իրավունքի մասին՝ պաշտպանելով արցախցիների վերադարձի իրավունքը։ Հենց այս օրակարգից հրաժարվելն է հանգեցրել նրան, որ այսօր բանակցային սեղանի շուրջ միայն քննարկվում է՝ ինչ պետք է զիջել, ոչ թե ինչ իրավունքներ մենք ունենք»,- եզրափակել է Քրիստինե Վարդանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: