Հայկ ԴԵՄՈՅԱՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՈՒՆԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կոչ է արել սփյուռքահայերին զերծ մնալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին մասնակցելուց։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովին մասնակցելը լեգիտիմացնելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների՝ Արցախի հայաթափման ծրագիրը, որին միացել են նաև Հայաստանի իշխանությունները։
«Ձեր մասնակցությամբ դուք արդարացնում եք պարբերական հարձակումները հայ ժողովրդի պատմական հիշողության, նրա մշակութային ժառանգության և ազգային խորհրդանիշների վրա՝ դրանով ուղղակի կամ անուղղակի արդարացնելով գործող իշխանությունների գործողությունները»,- պարզաբանել է Դեմոյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը միջոցառմանը մասնակցելն անվանել է աջակցություն համակարգային կոռուպցիային, անօրինականությանը, ընտրովի արդարադատությանը, քաղաքական հետապնդումներին և ծաղրի առարկա դարձած հանրապետությունում ձևավորված քաղաքական մշակույթին։
2022 թվականին կայացած առաջին գագաթնաժողովի աշխատանքները հիմնականում ձախողվել էին, կարծում է Դեմոյանը, սակայն, ըստ նրա, միջոցառման վրա պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվել։ «Ձեր մասնակցությամբ նույնը կարվի նաև այս անգամ»,- եզրափակել է պատմաբանը։
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 17-20-ը՝ Երևանում։ Միջոցառման ընթացքում Սփյուռքի և Հայաստանի գրեթե 1000 ներկայացուցիչներ պետական պաշտոնյաների և այլ բանախոսների հետ կքննարկեն ազգային անվտանգությանը, տնտեսությանը, երկրի և սփյուռքի ներուժին, գիտական ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, հայ համայնքների հիմնախնդիրներին և հայրենադարձությանը վերաբերող հարցեր։ Գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել էր 2022 թվականին, որին մասնակցել է շուրջ 600 մարդ ավելի քան 50 երկրից և 130 բանախոս 15 երկրից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: