Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2018-ից մեկնարկած գործընթացները աղետալի էին բոլոր ուղղություներում, մասնավորապես՝ Զինված ուժերում իրականացվող քաղաքականության համատեքստում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«2023 ժամանակահատվածն այն փուլն էր, երբ Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախի տարբեր շրջանները, այլ բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ դրա նպատակը ոչ միայն բանակցային գործընթացքում Հայաստանի նկատմամբ ճնշումներն էին.
«Իրավիճակի բավականին մանրազննին դիտարկումը և վերլուծությունը, տեղում դաշտային աշխատանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղված են եղել բանակցային գործընթացքում առավելություն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելուն, այլ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով, որովհետև բոլոր այն ուղղությունները՝Սյունիք, Վայոց Ձոր, կամ Գեղարքունիք, որտեղ եղել է ագրեսիա, որտեղ եղել է առաջխաղացում, օկուպացիա, դրանք ունեցել ենկոնկրետ նպատակներ՝ այն է, վերահսկողություն ունենալ ՀՀ կարևորագույն կոմունիկացիաների, ենթակառուցվածքների նկատմամբ, կամ դիտարկման տակ առնել այն կարևոր հանգույցները, որոնք ապահովում են երկրի կենսունակությունն ու անվտանգությունը»,-աաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են բոլոր այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը։
«Բանակը նրանց համար մղվել է երկրորդ պլան: Բնականաբար այն թիրախավորումները, որոնք այս վերջին 6 տարիներին եղել են զինված ուժեփրի նկատմամբ, չէին կարող ազդեցություն չունենալ, իրենց հոգեբական ազդեցությունը չունենային և այսօրվա դերը, որ տրված է զինված ուժերին, չենք կարող ակնկալել բարեփոխումներ»,- ասաց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: