Սլովակիան ինքնագնաց հաուբիցներ Է ուղարկել Ադրբեջան
Սլովակիան 155 մմ տրամաչափի L-45 DITA ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակն ուղարկել է Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8x8 քարշակի վրա տեղադրված հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը:
Հաուբիցները զինված են կրակի կառավարման լիովին ավտոմատ համակարգով. նրանց անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։ Այս մոդելի կրակային հզորությունն ու տարաշարժունությունն ավելի բարձր են, քան նախորդներինը։
Սլովակական պարբերականներն ավելի վաղ հայտնել էին, որ Բաքուն DITA L-45-ի 70 միավոր է պատվիրել։ Տվյալ հաուբիցները, որոնք մշակվել են DANA ինքնագնաց հրետանային կայանքի հիմքի վրա, դեռևս խորհրդային տարիներին արտադրվում էին Չեխոսլովակիայում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Սլովակիան սկսեց աշխատել DANA-ի արդիականացված մոդելի վրա, ինչի արդյունքում ի հայտ եկան ՆԱՏՕ-ի տրամաչափի L-45 DITA-ները։ Ի դեպ, Ադրբեջանը նախկինում ևս գնել է նաև մի քանի տասնյակ DANA ինքնագնաց հաուբիցներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.