ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է առաջնահերթություն տա Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հակամարտությունների կանխմանը։
«Պատերազմը դադարեցնելը և լայնածավալ տարածաշրջանային հակամարտությունը կանխելը բացարձակ և հրատապ առաջնահերթություն է»,- ասել է Թյուրքը՝ Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 57-րդ նստաշրջանի բացմանը։ «Նույն կերպ, - նշել է նա, - Օկուպացված Պաղեստինի տարածքներում օրենքի գերակայության բացակայության ավելի լայն իրավիճակը, որը բխում է Իսրայելի քաղաքականությունից և գործելակերպից, պետք է ամբողջությամբ լուծվի, ինչպես հստակ նշված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հուլիսին իր խորհրդատվական եզրակացության մեջ»։
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հիշեցրել է օկուպացված տարածքներում էսկալացիայի սարսափելի հետևանքների մասին։ «Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից ի վեր Իսրայելում ավելի քան 1200 մարդ է զոհվել, իսրայելական զորքերի կողմից ավելի քան 40 հազար պաղեստինցի է սպանվել, մի քանի հազարը վիրավորվել է, իսկ Գազայի հատվածում հազարավոր մարդիկ մնացել են փլատակների տակ»,- ասել է Թյուրքը։
Մոտ 1,9 միլիոն մարդ «բռնի տեղահանվել է»։ 11 ամիս անց Գազայի հատվածում դեռևս պահվում են 101 իսրայելցի պատանդներ։ Մոտ 10,000 պաղեստինցիներ պահվում են Իսրայելի բանտերում կամ հատուկ ռազմական հաստատություններում, նրանցից շատերը՝ կամայականորեն, ավելի քան 50-ը «մահացել են անմարդկային պայմանների և դաժան վերաբերմունքի պատճառով»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.
-
2025-06-13 18:19
США перебрасывают свои военные силы, включая эсминцы, на Ближний Восток после ударов Израиля по Ирану ввиду опасений возможной ответной атаки со стороны Тегерана, передает в пятницу агентство Associated Press со ссылкой на двух неназванных американских чиновников.
-
2025-06-13 18:18
Военные атаки израильского режима нанесли лишь незначительный ущерб ядерному объекту в Натанзе в центральной иранской провинции Исфахан, заявил представитель Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Бехруз Камальванди, сообщает Tasnim.
-
2025-06-13 18:02
Риск развязывания широкомасштабной войны в регионе в результате обострения кризиса Израиль-Иран беспрецедентно высок. Такое мнение в интервью Sputnik Армения высказал заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета, иранист Вардан Восканян.