Սադեղի․ Զանգեզուրի միջանցքի բացումը Իրանի համար սպառնալիք է
Իրանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունները բնավ ընդունելի չեն: Զանգեզուրի միջանցքի բացումը, որին Ռուսաստանի համաձայնությամբ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը, Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար լուրջ սպառնալիք է։ Դրա մասին հայտարարել է Իրանի նահանգների Գերագույն խորհրդի պատգամավոր Մոհամմադ Սադեղին, գրում է իրանական IRIB news կայքը։
«Իրանի և Հայաստանի սահմանը հինավուրց միջազգային սահմաններից է։ Զանգեզուրի անցակետի կառուցումը լիովին կհակասի Իսլամական Հանրապետության շահերին և լարվածության աճ կառաջացնի տարածաշրջանում։
Այս հարցում երկրի բոլոր պաշտոնյաների շրջանում լիակատար կոնսենսուս ու համաձայնություն կա, և որևէ փոփոխություն կամ ընկրկում չկա։ Իրանը, անկախ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների միջև քաղաքական մրցակցության բնույթից և անկախ Երևանի ներքաղաքական դիրքերից, հետամուտ է լինելու աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու մոտեցմանն ու թույլ չի տա, որ գոյություն ունեցող կարգը փոխվի։
Ռուսաստանին խորհուրդ է տրվում, Զանգեզուրի միջանցքի և տարածաշրջանում Բաքու-Անկարա նախագծի ձևավորմանը հապճեպ համաձայնություն տալու փոխարեն 3+3 ձևաչափով կանոնավոր հանդիպումներ պահանջի և թույլ չտա, որ խաղաղության և բարեկամության սահմանները դառնան լարվածություն վայր»,- նշել է իրանցի պաշտոնյան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 22:58
Американский кардинал Роберт Прево стал новым главой Римской католической церкви. Об этом, как передает ТАСС, объявил принятой формулой "У нас есть Папа" (Habemus papam) кардинал-протодьякон Доменик Мамберти.
-
2025-05-08 21:59
Делегации Армении, России, Азербайджана, Беларуси и ряда других постсоветских стран при ОБСЕ осудили попытки реабилитации нацизма и переписывания истории Второй мировой войны.
-
2025-05-08 19:30
"Армянские авиалинии" на полгода лишены возможности выполнять рейсы. Об этом сообщили Sputnik Армения в Комитете гражданской авиации.
-
2025-05-08 19:28
Президент США Дональд Трамп в четверг заявил, что ресурсная сделка с Украиной была полностью ратифицирована и одобрена ее законодательными органами.