Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկը տրված է
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նա այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպումից հետո։
«Այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի (վիզաների) ռեժիմի ազատականացմանը»,– ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք:
«Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի»,– հավելել է փոխվարչապետը:
Հիշեցնենք` Եվրոպական միության խորհուրդը հուլիսի 22-ին հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.