«ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ԽԻՍՏ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ Է»․ ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը պատասխանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին։
ՀՀ ԱԺ նախագահն այսօր հայտարարեց, որ իր կարծիքով` Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի։
«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը՝ կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»: Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,– նշել է Բաղունցը:
Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա, նրա խոսքով, դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:
Բաղունցը միաժամանակ ընդգծել է, որ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։
Հիշեցնենք, որ «Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը» ստեղծվել է 3 տարի առաջ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել։ ՀՀ խորհրդարանականանները պատճառաբանում էին, թե բլոկադա է ու չեն կարող նիստեր անցկացնել։
Հավելենք, որ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: