Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԵՎ ML MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԽԱՂԱՐԿՎԻ 400 ԲՆԱԿԱՐԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԱՐԺԵՔՈՎ

Արդշինբանկ ՓԲԸ-ն և ML Mining ընկերությունը կխաղարկեն 400 բնակարան «Ավան Թաուերս» համալիրից բացառիկ արժեքով՝ 427 000 ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

«Ավան Թաուերս»-ի շինարարությունն իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Արդշինբանկի և ML Mining ընկերության կողմից ստորագրված եռակողմ հուշագրով: Ծրագիրը նախատեսված է հանրային ծառայողներին մատչելի բնակարաններ տրամադրելու համար: Հաշվի առնելով բազմաթիվ դիմումները այլևս վիճակահանությանը կարող են հայտ ներկայացնել ոչ միայն հանրային ծառայողները, այլև Արդշինբանկի ցանկացած հաճախորդ անկախ իր գործունեության ոլորտից: Բացի այդ այս համագործակցության շրջանակում բնակարաններ կկարողանան ձեռք բերել նաև ոչ ռեզիդենտները, նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցները:

Իր հաճախորդների համար առավել հարմարավետ գործընթաց ապահովելու համար Արդշինբանկը պարզեցրել է հիպոթեքային վարկավորմանը դիմելու պայմանները. 20% կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծություն չի իրականացվի, իսկ բոլոր հաղթողները կստանան Gold քարտ՝ 1 տարի անվճար սպասարկմամբ:

Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանն իր խոսքում նշեց. «Բանկը մեծ ներդրում ունի մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչը պայմանավորված է նաև խոշոր ծրագրերի իրականացմամբ շինարարության ոլորտում: Այսօր հանրապետության խոշորագույն կառուցապատողները, այդ թվում և ML Mining ընկերությունը, Արդշինբանկի հաճախորդներն են: Չնայած այն հանգամանքին, որ այս համագործակցությունն ուղղված է պետական սեկտորին, ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, Արդշինբանկի հաճախորդները ևս կարող են մասնակցել ծրագրին և դա անել՝ օգտվելով առաջարկվող տեխնոլոգիական լուծումներից, այն է՝ օնլայն եղանակով, առանց բանկ այցելելու»։

ML Mining ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը կարևորեց Արդշինբանկի հետ համագործակցությունը՝ հավելելով, որ Արդշինբանկի նման խոշոր կառույցի աջակցության շնորհիվ նախագիծը, անշուշտ, հաջողությամբ կպսակվի: Նա նաև ընդգծեց, որ «Ավան Թաուերս»-ը քաղաքացիների շրջանում հայտնի է ինչպես մատչելի գներով բնակարաններ ձեռք բերելու, այնպես էլ եկամտային հարկի վերադարձի արտոնությունից օգտվելու հնարավորությամբ։

«Ավան Թաուերս» համալիրն ընդգրկում է մոտ 120 հազար քառակուսի մետր: Երկաթբետոնե հիմնակմախքի շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռ մի քանի ամիս առաջ, իսկ ավարտը նախատեսվում է 2027 թվականին»,-հավելեց Էդուարդ Մարգարյանը։

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել հայտը։

Արդշինբանկի հիփոթեքային վարկավորման մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Վիճակահանության հետ կապված հարցերի պատասխանները կարող եք ստանալ ML Mining ընկերության գլխամասային գրասենյակում կամ զանգահարելով 8887 կարճ համարով, ինչպես նաև Արդշինբանկ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարելով բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն՝ (012) 222222 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВРТАНЕСЯН: НЕТ НИКАКИХ ОСНОВАНИЙ ДОВЕРЯТЬ ОПУБЛИКОВАННЫМ СК АУДИОЗАПИСЯМ
    2025-06-25 14:54

    «Слушаю очередные «сенсационные аудиозаписи». Очевидно, что это вырезанные и склеенные из разговоров разных лет (скорее всего, прошлогодних, а возможно, и позапрошлогодних) мелкие куски, из которых можно сделать все, что угодно», - пишет медиа-эксперт Карен ВРТАНЕСЯН.

  • Владимир САРКИСЯН: СЛУЖЕНИЕ НАУКЕ, ПРОСВЕЩЕНИЮ И ЧЕЛОВЕКУ
    2025-06-25 09:20

    Академик Владимир Саркисович Саркисян — выдающийся армянский учёный, один из основателей армянской научной школы в области механики сплошной среды, родился 25 июня 1935 года в городе Джульфа Нахичеванской АССР в семье железнодорожника. Когда в 1938 году его семья переехала в Ереван, никто не мог предположить, что этот переезд положит начало долгому и плодотворному пути, в котором личная судьба неразрывно сплетётся с судьбой армянской науки. После окончания средней школы №17 он поступает в Ереванский государственный университет, и с этого момента его жизнь становится частью истории вуза. В 1957 году он завершает обучение с отличием, и уже тогда преподаватели видят в нём незаурядного человека — вдумчивого, ответственного, преданного делу.

  • Карапет Погосян: Несколько фактов об отсутствии системы безопасности нашей страны
    2025-06-24 19:50

    За время ирано-израильского конфликта Турция и Азербайджан более 40 раз нарушили воздушное пространство РА, написал на своей странице в ФБ правозащитник Карапет Погосян.

  • АМЕРИАБАНК ПЕРВЫМ В АРМЕНИИ ПРЕДОСТАВИЛ ПРЯМОЙ ДОСТУП К ТОРГОВОЙ СИСТЕМЕ AMXTRADER (Видео)
    2025-06-23 18:37

    Америабанк стал первым банком в Армении, предоставившим своим инвестиционным клиентам прямой доступ к торговой системе AMXTrader Армянской фондовой биржи (AMX) через платформу MyInvest. Это знаменательное событие ознаменовалось традиционным биржевым гонгом.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ