ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ
Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։
Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։
Ընդ որում, այս նույն փորձագետը ընդամենը 1-2 ամիս առաջ «եկեղեցագետ» էր՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ կես տարի առաջ՝ ռազմական ոլորտի մասնագետ, ով խոսում էր ուկրաինական պատերազմի մասին (ավելի վաղ այս նույն մարդիկ արդարացնում էին Արցախի հանձնումը)։
Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։
Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։
Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը։ Առաջարկում եմ կարդալ, և տեսնել, թե ինչպես են տարբեր փորձագետներ «օբյեկտիվության» անվան տակ արդարացրել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փաստացի նպաստելով դրան։
Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում։
Վարուժան Գեղամյան, թուրքագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.