Դուրովը Telegram-ի հաշվի տվյալները սկսել է տրամադրել ֆրանսիական հատուկ ծառայություններին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը ստիպել է նրան կապ հաստատել Ֆրանսիայի ուժայինների հետ և նրանց տրամադրել տեղեկություն, որը կարող է օգնել նույնականացնել Telegram-ի օգտատերերին, հայտնում է ֆրանսիական Libération-ը։
Ըստ պարբերականի՝ Դուրովի մեսենջերը մինչև վերջերս անտեսում էր իրավապահ մարմինների հարցումները, սակայն այժմ Telegram-ը աննախադեպ համագործակցություն է սկսել ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ և պատասխանում է նրանց հարցումներին։
Հարթակը պատասխանել է ազգային ոստիկանության և ժանդարմերիայի անչափահասների գրասենյակի (Ofmin) հարցումներին մի քանի քրեական հետաքննությունների առնչությամբ՝ տրամադրելով տվյալներ, որոնք կարող են օգնել բացահայտել կասկածյալների ինքնությունը: Խոսքը, մասնավորապես, երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մասին է։
«Դուռն իսկապես բացվում է», - Libération-ին հաստատել է Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոանն Բրուսը: Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի անվտանգության բոլոր ուժերին խորհուրդ է տրվել վերսկսել հետաքննությունները, որոնք կասեցվել էին Telegram-ից տեղեկություն ստանալու անհնարինության պատճառով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».