Փարիզը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ կայացված վճիռը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանական դատարանի կողմից Ֆրանսիայի քաղաքացի Թեո Կլերկի նկատմամբ կայացված դատավճիռը։
Գերատեսչությունն Ադրբեջանում իր քաղաքացու նկատմամբ վերաբերմունքն անվանել է «կամայական և բացահայտ խտրականություն»:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ սեպտեմբերի 10-ին Կլերկն ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ մետրոյում գրաֆիտի նկարելու համար, իսկ նրա երկու համախոհները, ովքեր մեղադրվում էին ճիշտ նույն հանցանքի մեջ, բայց ունեն այլ ազգություն, պարզապես տուգանվել են։
Գերատեսչությունը հիշեցրել է Ֆրանսիայի քաղաքացիներին տրված խորհուրդը՝ չմեկնել Ադրբեջան՝ այդ երկրում կամայական կալանավորման և անարդար դատավճռի վտանգի պատճառով:
Ապրիլի 2-ին Ադրբեջանը 3 ամսով կալանավորել էր Կլերկին՝ Բաքվի մետրոյի պահեստ ներխուժելու քրեական գործով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պահեստ ներխուժելու գործում ներգրավված են նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ Հան Պոլը և Իսմայել Դե Սենտ-Քուենտը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.