Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Քոլոյանը ԺՊ է դարձել
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի` այս տարվա հուլիսի 29-ի որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, առաջիկայում պետք է նոր մրցույթ անցկացվի: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` հղում անելով ՀՀ դատական դեպարտամենտին։
Նշվում է, որ օրենքի ուժով կասեցված է Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները, որով Արմեն Քոլոյանը հաղթող էր ճանաչվել։
Որոշման համաձայն` Քոլոյանը դարձել է ժամանակավոր պաշտոնակատար` մինչև նոր դատական ակտի կայացումը և ուժի մեջ մտնելը։
Նշենք, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 8 անձ` Գարեգին Խումարյանը, Բելա Հովհաննիսյանը, Մհեր Մարգարյանը, Միքայել Յալանուզյանը, Լուսինե Պետրոսյանը, Հակոբ Ռուբինյանը, Արմեն Քոլոյանը և Նազելի Օհանյանը։
Հուլիսի 29–ին Հանրային հեռարձակողի խորհուրդը ձայների մեծամասնությամբ Արմեն Քոլոյանին ընտրեց այդ պաշտոնում։ Քոլոյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից է, ստացել է խորհրդի 7 անդամներից (խորհրդի նախագահ և 6 անդամներ) 5-ի ձայները։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի օգտին որևէ մեկը չի քվեարկել։
Մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Լուսինե Պետրոսյանն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի հայցադիմում էր ներկայացվել դեռ անցյալ շաբաթ։ Ընդունվել էր վարչական դատարանի վարույթ:
Հայցադիմումով վիճարկված ՀՀԽ երկու որոշումներից մեկի գործողությունը 2024-ի օգոստոսի 26–ից կասեցված է, մյուսինը՝ ոչ։ Այսինքն՝ Քոլոյանը պետք է դառնա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.