Օկամպո․ ԼՂ-ում ցեղասպանություն է եղել. Ալիևը գիտի, որ այդ հարցը մի օր գալու է
ՀՀ իխանությունները պատասխանատու են բանակցություններ վարելու համար, մենք այդ գործընթացում չկանք, դա մեր առաջադրանքը չէ. բյց մենք վստահ ենք, որ ցեղասպանություն կատարածները պետք է հայտնվեն բանտերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Ցեղասպանության մասին կոնվենցիային միացած 100-ից ավելի երկիր կա, և նրանք միտված են ցեղասպանության հանցագործությունը կանխելուն: Կանխել նաև նշանակում է ցեղասպանություն գործածներին ազատազրկել: Դրա համար հստակ կարգ կա, և ես հուսով եմ, որ այս գործընթացն ավարտին կհասցվի:
Ցեղասպանություն արդեն կատարվել է ԼՂ-ում և դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա պետք է պահանջի»,-ասաց նա:
Ադրադառնալով Արցախի հայաթափմանը, Օկամպոն նշեց, որ թեև Արցախը Հայաստանի կազմում չէ, այլ Ադրբեջանը, սակայն կա Մյանմարի նախադեպը, երբ տեղացիներին Մյանմարից տեղահանել էին, տեղափոխել էին Բանգլադեշ. «Բանգլադեշը ՔԴՄ անդամ երկիր է, իսկ արտաքսումը, դեպորտացիան ևս մարդկության դեմ հանցագործություն է: Նույնը տեղի է ունեցել ԼՂ-ի հետ:
Կասյա Աբգարյանը ապրիլի 18-ին Հաագայի դատարանում ներկայացրել է մի շատ հետաքրքիր գործ, և ցույց է տվել, թե ինչպես է տեղի ունենում ցեղասպանություն այս պահին Հայաստանում: Որոշ գյուղեր ոչնչացման եզրին են կանգնած, փաստորեն, ենթարկվել են ցեղասպանության: Ալիևը գիտի, որ այս հարցերը բարձրացվելու են: Նույնը այսօր անում է Նեթանյահուն: Այսինքն միանալով ՔԴՄ-ին, Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ»,-ասաց Օկամպոն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.