ՀՀ-ի և Ֆրանսիայի ԶՈւ-երի միջև կուրսանտների փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈւ-երի միջև կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՊՆ-ից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա:
«Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ»,- ասված է հրապարակման մեջ։
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հայաստան CAESAR թնդանոթների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.