ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՕՐԲԵԼՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարության և Սահմանադրական դատարանի շտապողականությունը խնդրահարույց են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը` անդրադառնալով կանոնակարգի վավերացմանը։
Հայտնել ենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկելու է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգի մասին փաստաթուղթը։
Օրբելյանը վստահեցրեց` կանոնակարգում որևէ հստակություն չկա քարտեզների մասով, հստակություն չկա, թե որ կետով է գործը քննարկվելու, ու շատ այլ դրվագներ կան, որոնց մասով որևէ հստակություն չկա։
Օրբելյանը շեշտեց, որ պրակտիկորեն մի շարք տարբեր գործերով օրենքով սահմանված ժամկետները խախտվում են, բայց այս դեպքում փոքր–ինչ խնդրահարույց է շտապողականությունը։ Ընդգծեց` դա էլ իր հերթին հիմք է տալիս կասկածի տակ դնելու դատարանի անկախությունը։
«Այս փաստաթղթի վավերացման անհրաժեշտության հետ կապված որոշակի խնդիրներ եմ տեսնում, որովհետև եթե տեխնիկական կարգ է սահմանվում, ապա կարելի էր աշխատանքային ռեժիմով գործընթաց իրականացնել։ Երկրորդ խնդիրն այն է, որ փաստաթուղթն ուղղակի հղում է անում Ալմա Աթայի հռչակագրին, և հենց դա ինքնին բավականին խնդրահարույց է, տարատեսակ մեկնաբանություններ կարող են լինել այդ մասով։ Դա հայ–ադրբեջանական հարաբերություններում ոչ թե հստակեցում է մտցնում, այլ առհասարակ դուրս է թողնում դրանց կարգավորման հնարավորությունը»,– ասաց Օրբելյանը։
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը խնդրահարույց է նաև այն առումով, որ Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ և պատանդներ։
Օրբելյանը շեշտեց` այս փաստաթուղթը գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են հիմա անցկացնել բոլոր ընթացակարգերով, որպեսզի ամրագրեն Արցախից իրենց հրաժարվելը։ Փորձագետը վստահ է` ուրիշ որևէ հետևանք այս փաստաթուղթն ու դրա վավերացումը չեն տալիս, որովհետև մնացած բոլոր հարցերը բաց են, գործընթացները շարունակվելու են այնպես, ինչպես հիմա։ Այսինքն` Ադրբեջանը կշարունակի ստանալ այն, ինչ ցանկանում է, իսկ Հայաստանն ինչ–որ գործընթացների արդյունքում անընդհատ կզիջի իր տարածքները։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, որից հետո հանրապետության նախագահի ստորագրմանը։
Դրանով կավարտվի փաստաթղթի ներպետական վավերացման գործընթացը Հայաստանում։ Այն միջպետական փաստաթղթի կարգավիճակ կստանա և ուժի մեջ կմտնի, երբ Ադրբեջանում նույնպես ավարտված կլինեն ներպետական ընթացակարգերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 16:41
Индия ввела запрет на импорт товаров из Азербайджана.
-
2025-05-08 16:38
Ученики ереванской основной школы №8 имени А. С. Пушкина с утра четверга объявили бойкот, требуя отменить решение об увольнении директора школы Натальи Степанян.
-
2025-05-08 16:36
В Армении собираются вновь повысить пошлину на привозной цемент. Проект соответствующих изменений в законе "О государственной пошлине" был одобрен на заседании правительства в четверг.
-
2025-05-08 16:34
Благотворительный фонд "Царукян" получил разрешение на установку 33-метровой статуи Иисуса Христа на горе Атис (Котайкская область Армении). Об этом координатор проектов (посвященных 80-летию Победы) благотворительного фонда "Царукян", пресс-секретарь лидера партии "Процветающая Армения" Иветта Тоноян заявила на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.