Արշակ ՍՐԲԱԶԱՆ․ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԻՇԽԱՆԱՀԱՃՈՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Քաղաքագիտության բոլոր տեսաբանները պետության նպատակների մեջ սահմանել են երկու գործառույթ՝ մեկը երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ հանրային համերաշխության ապահովումը, հետագայում պետության նպատակների հիմքում դրվել են նաև այլ գործառույթներ ու տեսլականներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից, սոցիալական ապահովվածությունից. «Ինձ համար աքսիոմի պես պարզ իրականություն է, որ եթե իշխանությունը ձախողվել է գոյաբանական խնդիրների լուծման առաքելության մեջ, ինքը դառնում է սպառնալիք պետության համար։ Եվ այս ըմբռնումները նոր չէ, որ շարադրվում են։
Ես, իհարկե, չէի ուզի մեր տոնական օրերի նախօրեին նման թեմաների վրա շեշտադրումներ կատարել, բայց որպեսզի չմեղադրվեմ հարցերից խուսափելու մեջ, կանդրադառնամ։
Ես ցանկացա շեշտել, որ իշխանություններին հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի ենթադրում։ Եկեղեցու ողջ պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Այո, երբեմն մենք իշխանություններին տարբերակում ենք պետությունից, այդ սահմանագիծը շատ նուրբ է։ Չափազանց դժվար է իշխանություններին քննադատություն ուղղել՝ առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի։ Բայց երբ իրավիճակը հասնում է մի հանգրվանի, երբ այլ տարբերակ չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով»,-ասաց նա:
Արշակ Սրբազանի խոսքով, Եկեղեցին միշտ պատրաստակամություն ունեցել է աջակցելու իշխանություններին, վկան վերջին 30 տարիների պատմությունն է, որի համար մեզ մեղադրել են իշխանահաճոյության մեջ։ Բայց մեզ առաջնորդող գաղափարը բացարձակապես դա չի եղել, այլ՝ լինել նեցուկ իշխանություններին, որպեսզի լուծենք մեր առջև ծառացած խնդիրները, որոնցից առաջինը հենց Արցախի հարցն էր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.