Իբրահիմ Քալընը «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապել է խաղաղության ստորագրման հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ասել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։
Նրա խոսքով, համաձայնագիրը կբերի նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդմանը։ Բաքվի անվտանգության համաժողովի ժամանակ թուրքական հետախուզության ղեկավարն ընդգծել է Երևանի հետ խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև համաձայնության մասին՝ խաղաղ բանակցություններում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման քննարկումը հետաձգելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ի վերաբերյալ համաձայնության մասին։ Նա ընդգծել էր, որ միջանցքի ստեղծումը և դրա նկատմամբ վերահսկողությունը որևէ այլ կողմի հանձնելը չի քննարկվում։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».