ԿԲ․ Այլ անձանց մի՛ տրամադրեք անձնական բանկային որևէ տվյալ
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել և չդառնալ զեղծարարության զոհ։ Նշվում է՝ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
«Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին»,- նշված է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Ուստի Կենտրոնական բանկը զգուշացնում է՝ այլ անձի մի տրամադրեք անձնական բանկային որևէ տվյալ, մի՛ անցեք անհայտ և կասկածելի հղումներով, մի՛ ակտիվացրեք ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
Նշենք, որ օգոստոսին ևս Կենտրոնական բանկը նախազգուշացնող հայտարարություն էր տարածել։ Այս դեպքում էլ քաղաքացիներին մոլորեցնելու համար տարբեր պատմություններ էին հորինվում` իբրև թե խոշոր շահում ունեն, աշխատանքի, տարբեր փաթեթների վերաբերյալ առաջարկներ էին ուղարկում և այլն, տարբեր շփոթեցնող հնարքների դիմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:20
В Следственном комитете возбудили уголовное дело в связи с инцидентом в школе села Мхчян Араратской области, сообщила Armenia Today пресс-секретарь СК Кима Авдалян.
-
2025-05-16 09:18
Правительственный самолет Армении 10 мая вылетел из Ереванского аэропорта «Звартноц» в Прагу с целью технического обслуживания. Об этом сообщает издание «Этк» со ссылкой на сайт flightaware.com.
-
2025-05-16 09:16
Обстоятельства процесса сдачи земель из Киранца под видом демаркации границы держатся в тайне, пишет журналист из Тавушской области Воскан Саркисян.
-
2025-05-16 09:12
Катар и США заключили соглашение, согласно которому эмират закупит вооружения и технику на сумму $42 млрд. Об этом сообщил президент США Дональд Трамп.