Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում իրականացնելիս 27-ամյա աշխատակից է մահացել
Սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։ Հայտնում է shamshyan.com-ը:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:31
Суд отклонил ходатайство следствия о применении административного надзора в отношении журналистки Ануш Мирзоян по делу о событиях 21 апреле 2021 года в Сюнике. Об этом Armenia Today сообщили в пресс-службе Следственного комитета.
-
2025-05-16 09:29
В Стамбуле в пятницу запланированы трехсторонние встречи России, Украины и Турции, а также США, Турции и Украины. Об этом сообщает РИА Новости со ссылкой на источник в турецком внешнеполитическом ведомстве.
-
2025-05-16 09:27
Индийцы отменяют отдых на популярных курортах Турции и Азербайджана после того, как эти страны поддержали Пакистан во время его недавнего конфликта с Нью-Дели, сообщает Reuters со ссылкой на две туристические компании.
-
2025-05-16 09:25
Офис Владимира Зеленского обнародовал указ о составе делегации Украины на переговорах с Россией из 12 человек, в которую, в том числе, вошли заместители глав МИД, СБУ, Генштаба ВСУ.