Փաշինյան․ Պետք է մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի
Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է։ Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ: Այս հարցում, ըստ Փաշինյանի, ռազմավարական որոշում է կայացվել։
«Որոշել ենք, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում»,- նշում է Փաշինյանը։
Ըստ նրա՝ այս պահին մի խնդիր կա․ աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Սակայն Երևանի համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ։ Հայաստանը պետք է ունենա մոդուլյար ատոմակայան, որը և՛ ՀՀ-ի, և՛ հարևան երկրների համար չգնահատվի որպես սպառնալիք։
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է նաև կենտրոնացնել մեր երկրի մյուս էներգետիկ ռեսուրսները։ Վարչապետը կարևորել է արևային էներգիայի արտադրության զարգացումը մեր երկրում, նշել, որ արևային էներգիայի կուտակիչների տեխնոլոգիան յուրացնելու խնդիր ունենք, պետք է օգտագործենք կանաչ ջրածնի հնարավորությունները։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ այս տարվա փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:02
Риск развязывания широкомасштабной войны в регионе в результате обострения кризиса Израиль-Иран беспрецедентно высок. Такое мнение в интервью Sputnik Армения высказал заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета, иранист Вардан Восканян.
-
2025-06-13 17:45
Азербайджан пока не дал официального ответа на предложения Армении по разблокированию коммуникаций в регионе. Об этом в ответ на вопрос корр. Арменпресс заявил на брифинге секретарь Совета безопасности Армении Армен Григорян.
-
2025-06-13 17:43
Израиль нанес очередной удар по городу Тебриз, расположенному на северо-западе Ирана, передает РИА Новости со ссылкой на иранское агентство Nour News.
-
2025-06-13 17:41
Баку еще не отреагировал на данные о нарушениях перемирия со стороны азербайджанских ВС, переданные Арменией, сказал секретарь Совбеза Армен Григорян журналистам на полях форума APRI в Ереване.