«Wildberries»-ի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել Վլադիսլավ Բակալչուկին և ևս 6 անձի
«Wildberries» ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին և ընկերության գլխամասային գրասենյակում երեկվա միջադեպի ևս վեց մասնակցի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին գրում է Mash–ը:
Նախօրեին Մոսկվայի Ռոմոնովի նրբանցքում գտնվող «Wildberries»–ի գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել։ ՌԴ ՔԿ–ի տվյալներով` երկու մարդ է մահացել, 7 մարդ տուժել, այդ թվում` իրավապահ մարմինների երկու աշխատակից։
Իրավապահները ձերբակալել են միջադեպի 28 մասնակցի, նրանց հարցաքննում են։ Պարբերականի տվյալներով` Բակալչուկը քննիչի սենյակում է անցկացրել երեկ օրվա կեսից մինչ այսօր առավոտ։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել «Սպանություն», «Սպանության փորձ», «Հրազենի ապօրինի պահպանում», «Ինքնիրավչություն» և «Իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձ» հոդվածներով:
Տատյանա Բակալչուկը Wildberries–ի գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո դիմել էր ամուսնուն` Վլադիսլավին, տեսագրությունը նա հրապարակել է Telegram–ի իր ալիքում։
«Զինված մարդիկ ներխուժել են մեր գրասենյակ, ավերել են ամեն բան, հրաձգություն իրականացրել։ Երիտասարդներ են մահացել։ Վլադիսլավ, ի՞նչ ես անում։ Ինչպե՞ս ես նայելու ծնողներիդ, մեր երեխաների աչքերին։ Ինչպե՞ս կարող էիր։ Ինչպե՞ս կարող էիր իրավիճակը նման աբսուրդի հասցնել», – ասել է նա։
Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել էր, որ Wildberries–ի գրասենյակի մոտ բախումը տեղի էր ունեցել սադրանքի պատճառով։ Ընկերությունում հայտարարել էին, որ Բակալչուկը փորձել է ապօրինի կերպով, բռնի ուժով գրասենյակ ներխուժել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.