ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՌՈՐ Է․ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այսօր ՀՀ տեղեկատվական դաշտում է տեռոր է տիրում։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մեկնաբանելով քննչական կոմիտեի` երեկ տարածած հաղորդագրությանը։
Սեպտեմբերի 18-ին ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, թե բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, հանրային հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 2-ը ԼՂ նախկին բնակիչներ են։
«ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողների աշխատանքը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվության հարցը․․․Դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին` ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և Հայաստանում ապրող բոլոր մարդկանց»,- նշեց Շահրամանյանը։
Նա հավելեց, որ ՔԿ-ի հաղորդագրությունից բացի բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում նաև ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ՝ ծանր և առանձնապես ծանր։ Կոչ արեց ուժային կառույցներին հետամուտ լինել, բացահայտել դրանց իսկությունը։
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել Արցախի պաշտոնյաների դեմ։ Մեղադրանքներ էին առաջադրվել Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի քաղաքապետներին։ Ավելի ուշ նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել էր` ինչպես ՔԿ-ից Sputnik Արմենիային էին հայտնել` թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:35
На этой карте красным отмечены международно признанные территории Республики Армения, которые после 2021 года в разное время были захвачены вооружёнными силами Азербайджана.
-
2025-07-24 10:26
Британская горнодобывающая компания Anglo Asian Mining начала добычу на медно-молибденовом месторождении Кашен в оккупированном Арцахе, пишет «Hetq».
-
2025-07-24 10:09
В Казахстане считают, что Азербайджан заранее спланировал эскалацию отношений с Россией, а, возможно, и инцидент с самолётом в небе над Грозным. Об этом пишет Pravda.Ru.
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.