Արտգործնախարար․ Թուրքիան ԲՐԻԿՍ-ը դիտարկում է որպես տնտեսական այլընտրանքային հարթակ
Թուրքիան ԲՐԻԿՍ–ը դիտարկում է որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, թուրքական Anadolu պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ–ին լիարժեք անդամակցելու համար, այն քննարկվելու է։ Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24–ն անցկացվող ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
«ԲՐԻԿՍ–ը մենք դիտարկում ենք որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Եթե ԵՄ–ի հետ մեր տնտեսական ինտեգրումը հաջող լիներ, մենք, հավանաբար, մի շարք հարցերով նման լարված փնտրտուքների մեջ չէինք գտնվի», – ասել է Ֆիդանը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն է ստանձնել կազմակերպության նախագահությունը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ–ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ–ն և Սաուդյան Արաբիան։ ԲՐԻԿՍ–ում Ռուսաստանը նախագահությունն անցնում է արդար գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիությունն ամրապնդելու կարգախոսի ներքո։ ՌԴ–ն իր նախագահության շրջանակում ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում է կազմակերպում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: