Փաշինյանի նախկին թիմակցին հայտնաբերել են ՌԴ-ում. նա ուղերձ է հրապարակել, ապա ջնջել այն
Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է ՔՊ նախկին անդամ Թաթուլ Ասիլյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ ռուսական կողմը սահմանված կարգով տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թաթուլ Ասիլյանը կալանավորվել է ՌԴ-ում: Ասիլյանը նախ հերքեց դրանք` ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով և հայտարարելով, որ ինքն ազատության մեջ է։
Ավելի ուշ նա ջնջեց այս տեսանյութը, որը մենք հասցրել էինք պահպանել։
Տավուշի մարզի 35-ամյա բնակիչ Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ էր։ Անցյալ տարի նա, այսպես ասած, հայտնի էր դարձել նրանով, որ կոչ էր արել Հայաստանից արտաքսել Արցախից տեղահանվածներին, որոնք մասնակցելու են հակակառավարական հանրահավաքներին: 2023 թվականի նոյեմբերին նրան հեռացրել էին կուսակցությունից։ 2024 թվականի մայիսին Ասիլյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ տրանսպորտային միջոց վարելու կանոնները խախտելու մեղադրանքով։
Հավելենք, որ Ասիլյանը շարունակում է իր ֆեյսբուքյան էջում ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ, նա նաև օնլայն հարցում էր նախաձեռնել՝ «իսկ դուք կո՞ղմ եք, որ ղարաբաղցիները մնան Հայաստանում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.