Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նաև հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13-ը։
Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից, բացահայտ մեղադրել է Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ:
«Մենք ստիպված էինք 70 օր սպասել, մինչ նրանցից ստացանք վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները դուրս են մնացել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,-դժգոհել է Ադրբեջանի նախագահը։
Խաղաղությանը Բաքվի հանձնառության մասին հայտարարությունների ֆոնին ուշագրավ է նաև Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության ընդլայնումն է: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ բոլորովին վերջերս այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ռազմական ծախսերի կրճատման մասին։
«Մեր բոլոր ռազմական գործարաններում արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Արտադրվում են նոր սարքավորումներ, տեխնիկա, զենք և զինամթերք»,-ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը հունիսին Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ, փոխադարձ համաձայնությամբ, խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային կոմունիկացիաների մասին հոդվածը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 13:16
ДТП произошло сегодня, 26 июля, в Арагацотнской области.
-
2025-07-26 13:14
В последние две недели в Китае резко вырос спрос на рений – редкий металл, который добывается в том числе в Армении. Эксперты пока не могут понять, вызвано ли это краткосрочными спекуляциями на рынке или долгосрочными трендами.
-
2025-07-26 13:12
«Это их миссия, а наша миссия – бороться за то, чтобы вопрос Арцаха не был закрыт», – заявил востоковед, профессор Гурген Меликян в беседе с журналистами 25 июля во время презентации издания «Переговоры по Арцаху» в ответ на вопрос о том, дойдут ли содержащиеся в книге месседжи до действующих властей РА.
-
2025-07-26 13:11
Генеральная прокуратура подтверждает наличие уголовного производства в отношении бывшего мэра Эчмиадзина, возбужденного Антикоррупционным комитетом по статьям «Отмывание денег» и «Злоупотребление должностными полномочиями».