ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր
Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի քաղաքապետ Էդ Գեյնը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես «Հայաստանի ազգային օր»։ Այս մասին նշված է Փիթսբուրգի քաղաքապետի ստորագրած հրամանում։
Վերջինիս մեջ նաև հիշեցվում է, որ 1991 թվականի դեպտեմբերի 21-ին Հայաստանը հայտարարել է Խորհրդային միությունից իր անկախացման մասին՝ դարեր ի վեր օտար տիրապետությունից հետո հռչակելով իր վերաանկախացման պատմական պահը՝ որպես ինքնիշխան ազգ։
«Հայաստանն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ և հինավուրց ժամանակներ հասնող պատմությամբ՝ ներառյալ 301 թվականին առաջին Քրիստոնյա պետության ձևավորմամբ», - նշված է հրամանի մեջ։
Վերջինում նաև շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ցուցաբերել է հանձնառություն և ճանաչվել այլ ժողովրդավարական ազգերի՝ ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։
«Հայերը Փիթսբուրգում և ամբողջ աշխարհում նշանակալի ներդրում են կատարել իրենց համայնքների մշակութային, տնտեսական և հասարակական համակարգում՝ միաժամանակ պահպանելով իրենց եզակի ավանդույթների ժառանգությունը», - ասվում է հրամանում։
Փիթսբուրգի քաղաքապետի հրամանում նաև ընդգծվում է, որ հայ ժողովուրդը ցույց է տվել դիմակայունություն և ուժ՝ ի դեմս դժբախտության, ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և շարունակել է ծաղկեցնել և ներդրում ունենալ համաշխարհային համայնքի կյանքում։
«Վերջին 32 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը համախմբել է իր ինքնիշխանությունը և անկախությունը՝ խթանելով կապերը Միացյալ Նահանգների և այլ ազգերի հետ և դառնալով տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների կենսական խաղացող», - շեշտվում է հրամանի մեջ։
Հրամանում ընդգծվում է, որ Փիթսբուրգի հայկական համայնքն ուրախությամբ կնշի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տարեդարձը՝ պատվելով նրանց նախնիների ժառանգությունը և հայ ժողովրդի հարատև ոգին։
«Հետևաբար, հիմա Փիթսբուրգ քաղաքում քաղաքապետ Էդ Գեյնին 2024 թվականի սեպտեմբերի 21-ը հռչակում է որպես «Հայաստանի ազգային օր» և բոլոր քաղաքացիներին խրախուսում է ճանաչել հայ համայնքի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը և ունեցած ներդրումները», - եզրափակվում է հայտարարությունը՝ քաղաքապետի ստորագրությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.