Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմում է հասցեագրել Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին
«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմն այսօր դիմում է հասցեագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Փաստաբանական թիմն այդ մասին հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկը «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն է։
«Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող»,– նշել են փաստաբանները։
Նրանք ևս մեկ անգամ պնդել են, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է։
Նշենք, որ Սերոբ Գասպարյանը «Սև հովազ» ջոկատի հրամանատարությունը ստանձնել է եղբոր՝ Ռուստամ Գասպարյանի մահից հետո։ Վերջինս և նրա որդին զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.