ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի առաջին գիտական հաստատություն, դարձել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ։
ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ IUCN-ի անդամակցության համար հիմք է դարձել ինստիտուտի կողմից բազմապիսի ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը։
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջազգային կապերի և համագործակցության համակարգող Ալլա Ալեքսանյանը նշեց՝ IUCN-ի լայնածավալ աշխատանքը քաղաքականության մշակման, հետազոտության և բնապահպանական հիմնախնդիրների հանրայնացման ոլորտում լիովին համահունչ է ինստիտուտի առաքելությանը և տեսլականին: «Այս անդամակցությունը նշանակալի քայլ է մեզ համար բույսերի բազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված ջանքերի ամրապնդման գործում։ Սա ևս մեկ խթան է ոլորտում ինստիտուտի ավելի մեծ դեր և ազդեցություն ունենալու, առկա հիմնախնդիրների գիտահեն լուծումներ ներկայացնելու, միջազգային հարթակներում բարձրաձայնելու ու փորձի փոխանակման համար։ Միասին մենք նպատակ ունենք լուծելու բնապահպանական հրատապ մարտահրավերներ», - ասաց Ալլա Ալեքսանյանը։
1948 թվականին ստեղծված IUCN-ն այժմ աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցն է, որը միավորում է ավելի քան 160 երկրի 1400 պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նպատակն է տրամադրել աջակցություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, ապահովելու բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործումը։ IUCN-ը գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները, ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.
-
2025-05-16 16:42
Премьер-министр Армении Никол Пашинян обсудил в Тиране (Албания) с президентом Азербайджана Ильхамом Алиевым процесс урегулирования отношений между Ереваном и Баку. Об этом сообщает пресс-служба кабмина Армении.
-
2025-05-16 16:41
Бывший командующий Армией обороны Арцаха Джалал Арутюнян отказался от адвокатов, сообщает "Пастинфо".
-
2025-05-16 16:39
МИД Азербайджана из интервью премьера Армении Никола Пашиняна азербайджанскому общественному телевидению в Албании 15 мая сделал вывод, что Армения «не заинтересована в устойчивом мире и пытается сохранить запасной вариант для возобновления агрессии против Азербайджана в будущем». Об этом сообщают азербайджанские СМИ.