ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ այս րոպեներին Նյու Յորքում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 15:12
Посольство России в Армении опубликовало информацию о новых правилах въезда в Российскую Федерацию
-
2025-06-25 15:11
Появился предварительный список задержанных по итогам сегодняшних обысков в домах оппозиционеров В нем, помимо архиепископа Баграта Галстаняна, еще семь человек.
-
2025-06-25 15:03
Заявление премьер-министра Армении Никола Пашиняна о предотвращении попытки госпереворота в стране – это внутреннее дело Еревана. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.