Նեթանյահուի ելույթից առաջ մի շարք մասնակիցներ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի հենց սկզբում որոշ պատվիրակություններ, այդ թվում՝ արաբական և թուրքական, ի նշան բողոքի, լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը:
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ նրա ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթի ժամանակ ցույց են տվել քարտեզ, որտեղ Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինյան տարածքները նշված են որպես Իսրայել:
Նախօրեին պաղեստինցի ցուցարարները ՄԱԿ-ի կենտրոնակայանի անմիջական հարևանությամբ բողոքի ցույցեր են արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ ժամանման և Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու ծրագրերի դեմ: The New York Times-ի տվյալներով՝ Նյու Յորքի Վերին Իսթ Սայդ թաղամասում ոստիկանների և ցուցարարների միջև լարվածություն է առաջացել․ ձերբակալվել է մոտ մեկ տասնյակ մարդ:
Ինչպես փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները, ոստիկանությունը նախապես պատրաստ է եղել իրադարձությունների նման զարգացմանը, և Իսրայելի վարչապետի ուրբաթօրյա ելույթից առաջ փակել է ՄԱԿ-ի շենք բերող բոլոր մուտքերը: Միայն չի արգելվեն նրանց մուտքը, ովքեր ապրում են այդտեղ կամ ունեին ՄԱԿ-ի անցագրեր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.