Տիմոֆեյ ԷՐՄԱԿՈՎ․ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ԱԶԳԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Տիմոֆեյ Էրմակովը խոսել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր անձնական ապրումների մասին և ընդգծել, որ չորս տարի անց միանգամայն ակնհայտ դարձավ՝ հայկական իշխանությունն արյունոտ ներկայացում խաղաց և պարզապես հանձնեց Արցախի Հանրապետությունը։
«Ես մեծ ցավ եմ զգում, քանի որ ես ինքս ինչ-որ առումով այս ժողովրդի մի մասնիկն եմ, տատս թեև հորը չի տեսել, բայց հայ է: Երևի արդեն պատմել եմ այս պատմությունը, որ ես այդ մասին իմացել եմ նոյեմբերի 9-ին մարտական գործողությունների դադարեցումից հետո, նա ինձ պատմել է այդ մասին և ինձ համար բացահայտում էր: Սա ինձ ոչ թե գրավեց, այլ նույնիսկ ընկղմեց այս թեմայի մեջ, քանի որ մեր աչքի առաջ շարունակվում է հայ ժողովրդի ողբերգությունը։ Եվ ես դա ընկալում եմ հենց այդպես՝ աղետ ու ողբերգություն։
Սարսափելի է, որ ավելի քան 100 տարի հետո նորից կրկնվում է հայ ժողովրդի ցեղասպանությունը թուրքերի կողմից, կրկին նույն մարդիկ, նույն թուրքական զենքն ու թուրքական հրամանատարությունը ոչնչացնում են հայ ժողովրդին: Եվ, իհարկե, ես անհանգստանում եմ մեր հայ եղբայրների համար։
Բայց ես գիտեմ, որ ժամանակը կանգ չի առնում, և մեր կյանքում ոչինչ չի պահպանվում: Ի դեպ, Արցախում տեղի ունեցած իրադարձությունները դա ցույց տվեցին, քանի որ 90-ականներին հայ ժողովուրդը հաղթանակ տարավ։ Շատ արագ մոբիլիզացվեց, ի հայտ եկան Մոնթե Մելքոնյանի և, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի նման հերոսներ, որոնք առաջացել էին հայ ժողովրդի խորքից։ Եվ հետո, չգիտես ինչու, հանգստություն եկավ՝ վերածվելով, այսպես կոչված,թուլացման, բայց հակառակորդը մոբիլիզացվեց և ձեռք բերեց առավելություն։
Այս ամենը միայն հաստատում է, որ եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի, նա կկարողանա պատժել և թշնամիներին, և դավաճաններին։ Ես ուղղակի վստահ եմ, և այս 4 տարիների ընթացքում ես իմ կարծիքը չեմ փոխել, որ այս պատերազմի հետ կապված ծրագրված դավաճանական գործողություն է եղել։ Իսկ հիմա դատելով Էրդողանի և ժպտացող Փաշինյանի հետ լուսանկարներից, որը փաստացի հանդես է գալիս նրա ձեռքի տակ, որպես նրա գործակալ, մենք տեսնում ենք, որ դա ծրագրված գործողություն էր, կամ ինչպես ես եմ դա անվանում՝ փոքրիկ պարտված պատերազմ։
Նրա առջև խնդիր էր դրված փոքրիկ պարտված պատերազմ կազմակերպել, որովհետև հենց այնպես հանձնել Արցախը և վարել Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, նա չէր կարող։ Փաշինյանին դրա համար պատերազմ էր պետք, արյուն ու մահ։ Նա արյունալի ներկայացում խաղաց, և, ցավոք, հայ տղաները, հազարավոր հայ ընտանիքներ մաս դարձան այս արյունոտ բեմադրության մեջ, իսկ հարյուր հազարավոր արցախցի հայ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տներն՝ մնալով անօթևան։
Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ է։ Սրանք վերքեր են, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվի, բայց, անկեղծ ասած, քանի դեռ մարդիկ հիշում են դա, մենք հույս ունենք իրավիճակի փոփոխության, քանի որ հիշողության կորուստը հանգեցնում է ողբերգության և աղետի, ինչպես նաև ժողովրդի ջնջումը որպես այդպիսին»,- ընդգծել է ռազմական թղթակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: