ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՈՉ ԹԵ ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ, ԱՅԼ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր. անիմաստ մի Հայաստան, որը հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։
Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Ընդ որում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկա։
Ամենավատը սակայն սա չէ
Եթե Հայաստանում կա սոցիալական շերտ, որը նրան կարող է ասել «Մեծարգո», ապա նա էլ ունի բարոյական իրավունք՝ գտնելու իր «մեծարգոյին»։ Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը։ Արդյոք դա այդպե՞ս է։
Եվ ինչո՞վ է սրան հակազդում մնացյալ Հայաստանը։ Հանրային մոլորվածություն, սպառված ու որևէ լուրջ բանի անունակ քաղաքական վերնախավ։
Նյու-Յորքում հրապարակայնացվեց շատ վտանգավոր սցենար։ Ինչպե՞ս է դրան հակազդում հայաստանյան քաղաքական-հանրային վերնախավը։ Ոչնչով։ Հետևաբար, ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ Երևանյան դատարկությունը։
Սրա մասին ընդունված չէ խոսել, որովհետև շատերը դա անձնապես իրենց են վերագրում կամ շատերն ինտեգրված են այս կամ այն ձևաչափում ու հայավարի լռում են։ Բայց պրոբլեմը հենց սրա մեջ է, իսկ նժարին մեր պետությունն է։
Գործող վերնախավը, որը պետք է լիներ հակակշիռ՝ «մեծարգո» ասող շերտին, նույնիսկ չի կարողանում լայն հասարակությանը պարզ ներկայացնել, թե ի´նչ է սպասվում Հայաստանին և բոլորիս։ Սա պետք է անել ոչ թե ոտանավորի կամ հայհոյանքի ձևով, այլ՝ ռացիոնալ սցենարների, և լուծումներն էլ, դեմն առնելն էլ պետք է լինեն հստակ ծրագրերի տեսքով։ Միայն այդ կերպ կարթնանա հասարակությունը։ Հաջորդ քայլով պետք է հասնել այն բանին, որ պետական համակարգը, նույնիսկ՝ ՔՊ-ի մի զգալի մասը, նույնիսկ՝ այսօրվա «մեծարգոների» համայնքի մի մասը հասկանա, թե ո´ւր է տանում ընթացքը, ի վերջո նրանց մի զգալի մասը չի ուզում Հայաստանը տեսնել մեծ գաղթի և պատմական թրքացման մեջ։
Իսկ եթե այսպես շարունակվի, մենք դա մեր աչքերով տեսնելու ենք, ինչպես տեսանք Արցախի գաղթը։
Հայաստանում առաջիկա քաղաքական պրոցեսները պետք է լուծեն երկու խնդիր.
1. Ունենալ հստակ բովանդակություն՝ նյույորքյան թեզերին հակադիր հստակ թեզեր
2. Գնալ հանրային երկխոսության։ Ստեղծել միջավայր, որտեղ Հայաստանի թրքացման-վերացման կողմնակիցները կդառնան խիստ սահմանափակ մի շրջանակ։
3. Հայաստանի շուրջ մթնոլորտն էապես փոխվել է, իրավիճակը պահանջում է հայկական իդեաների ու տեսլականների էական խմբագրում։ Նոր Հայկական օրակարգը կարող է ձևակերպել միայն նոր վերնախավը, ինչն էլ կստեղծի նոր մթնոլորտ Հայաստանում։
Այսօրվա ձևաչափերով սա անել հնարավոր չէ։ Եվ ցանկացած ոք, ով սա հասկանալով շարունակում է լռել իր կոմֆորտում, ինքն իր չափով նպաստում է վատագույն սցենարներին։ Հայաստանյան դատարկությունը պետք է փոխել զարգացման նոր ծրագրերով։ Չանենք սա՝ չենք անելու՝ ոչինչ։
Վաղվանից հատվածաբար տպագրելու եմ իմ և Վարդան Օսկանյանի զրույցը, որտեղ լրիվ նոր տեսանկյուններից փորձել ենք քննարկել իրավիճակը և մեր անելիքը։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: