Պահանջում են քրգործ հարուցել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նկատմամբ
«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։
Գրասենյակի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրել է արտահայտություններ՝ ընդդեմ արցախցիների, որոնք առերևույթ պարունակել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներ, այն է՝ անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքերով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ։
Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գուրգեն Մելքոնյանը հնչեցրել է հետևյալ արտահայտությունները. «Իրենց շենքը (Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք) էնտեղ ա, իրանք թող ապրեն իրանց համար, թող աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, չխառնվեն։ Էս ա խնդիրը (…) », « (…) Արցախը իրանց երկիրն էր։ Արցախը հանձնեցին, էկան էստեղ։ Հիմա թող իրանց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ քսան տարի տանտեր են եղել, դրա համար էս երկիրը էս վիճակին ա (…) » և այլն։
Այս դեպքով պայմանավորված «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 14:53
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-06-24 14:51
Россия выступает за устойчивое прекращение огня между Ираном и Израилем и подтверждает поддержку ИРИ, одновременно дистанцируясь от предположений о прямом участии в ответных ударах или обмене секретной информацией. Об этом заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, комментируя последние события на Ближнем Востоке.
-
2025-06-24 14:48
Главу ГК "Ташир" Самвела Карапетяна перевезли в УИУ "Ереван-Кентрон". Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь уголовно-исполнительной службы Минюста Нона Навикян.
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.