Արման Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան վերացում և այլն) ապացունցները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Արման Թաթոյանը փաստերով է ներկայացրել «Շիակահող» արգելոցի հազարավոր ծառերի հատման ապացույցները, կառուցվող տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհները, որոնք բնապահպանական աղետալի վնասներ են պատճառում Հայաստանին:
Արման Թաթոյանը հատուկ կարևորել է թե´ հայաստանյան, թե´միջազգային լրագրողների հետ համագործակցությունը, այս ներուժն ավելի լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունն՝ ադրբեջանական խախտումներն աշխարհին իրազեկելու, նորերը կանխելու համար` հատկապես COP29-ից առաջ։
Արման Թաթոյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի սահմանային հարցերին, Արցախյան վերջին պատերազմին և ադրբեջանական հանցանքներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.