Առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ
Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը։ Ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից NEWS.am-ին հայտնում են, որ հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:
Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը: Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից:
ԿԳՄՍՆ-ի հայտարարած բաց մրցույթում հաղթող է ճանաչվել միակ մասնակից ԲԻԴԵՔ ՍՊԸ-ն: ՀՑԹԻ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 743 034 625 ՀՀ դրամ։ Շինարարական որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է Սեյսմշին ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ Հայնախագիծ ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետներից մեկն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.
-
2025-06-11 06:06
Двое мужчин во вторник были приговорены к пожизненному заключению по обвинению в соучастии в убийстве мальтийской журналистки Дафны Каруаны Галиции, сообщает Associated Press.