Բրիտանիան զբաղեցրել է առաջին տեղը Եվրոպայում անլեգալ միգրանտների թվով
Եվրոպայում անլեգալ միգրանտների ամենամեծ քանակությունն ապրում է Մեծ Բրիտանիայի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետազոտությանը։
Նրանց տվյալներով՝ Միացյալ Թագավորությունում ապրում է 745 հազար անլեգալ, ինչը մոտ երկուսուկես անգամ գերազանցում է Ֆրանսիայի ցուցանիշները, որտեղ մոտ 300 հազար անօրինական միգրանտ կա։ Երկրորդ տեղն այս ցուցանիշով զբաղեցնում է Գերմանիան, որտեղ ապրում է 700 հազար անլեգալ միգրանտ։
Տարեսկզբից Մեծ Բրիտանիա փչովի նավակներով Լա Մանշ նեղուցով եկել է 26,6 հազար անլեգալ, ինչը 5 տոկոսով ավելի բարձր է 2023թ. թվերից նույն ժամանակաշրջանի համար։ Հոկտեմբերի 5-ին անօրինական ձևով թագավորություն է եկել 973 մարդ՝ ռեկորդային բարձր օրական ցուցանիշ ընթացիկ տարում։
Անլեգալ միգրացիայի խնդիրը Մեծ Բրիտանիայոմ սրվել է Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո, թեև հենց այդ թեման է եղել Brexit-ի գլխավոր պատճառներից մեկը։ 2018-ից Լա Մանշով թագավորություն է եկել մոտ 130 հազար անլեգալ։ Լեյբորիստական կուսակցության կառավարությունը, որը ձևավորվել է հուլիսի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո, խոստացել է ուժեղացնել համագործակցությունը ԵՄ պետությունների հետ՝ անլեգալ միգրանտների հոսքը Մեծ Բրիտանիա կանխելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.