ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հենասյունն է
Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դիտարկում է որպես Եվրասիայի տարածքում անվտանգության նոր համամայրցամաքային ճարտարապետության ձևավորման հենասյուներից մեկը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ Կանոնադրության ստորագրման 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով կազմակերպության կուտակած փորձը՝ ռուսական կողմը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես Եվրասիայի տարածքում արտաքին թելադրանքից ազատ նոր համամայրցամաքային անվտանգության ճարտարապետության ձևավորման հենասյուներից մեկը, որը կոչված է միավորել տարածաշրջանային առաջատար պետությունների և միավորումների ջանքերը»,-հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նշվում է, որ ՀԱՊԿ-ի հասունության և արդյունավետության վառ ապացույց են դարձել միավորման երկրների համակարգված գործողությունները 2022 թվականի հունվարին ներքաղաքական իրավիճակի կայունացման հարցում Ղազախստանին աջակցություն ցուցաբերելու հարցում։
Մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության հիման վրա կազմակերպության անդամ պետություններն արտաքին քաղաքական համակարգում են իրականացնում: Նախարարությունում հավելել են, որ ավելանում են ջանքերը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված անդրազգային հանցավորության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարում։ Աստիճանաբար համագործակցության նոր ուղղություններ են զարգանում տեղեկատվական և կենսաբանական անվտանգության ոլորտներում, նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ կազմակերպության դաշնակիցները հատուկ ուշադրություն են դարձնում ուժային բաղադրիչի՝ ՀԱՊԿ Հավաքական ուժերի ամրապնդման, մարտական պատրաստության բարձրացման և ազգային զորախմբերի գործողությունների ներդաշնակության հարցերին:
Նոյեմբերին Ղազախստանում կկայանա արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել կազմակերպության շրջանակներում բազմապլանային դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ուղղված որոշումների ընդունումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.