Երևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Երևանում 11 և 12-ամյա երեխաների նկատմամբ առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 27-ին հայտնել էինք, որ Երևանում 57-ամյա տղամարդ է ձերբակալվել անչափահաս երեխաների առևանգման կասկածով։
ՔԿ-ից հայտնում են, որ տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է փողոցում միասին քայլող երեխաներին և հորդորելու, համոզելու եղանակով փորձել նրանց նստեցնել ավտոմեքենան:
57-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի («Մարդուն առևանգելու փորձը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ») 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.