Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության ակտիվացում է ակնկալում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձում, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,– գրել է Փաշինյանը ուղերձում։
Նա հույս է հայտնել նաև, որ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև կլինի փոխըմբռնման, վստահության և պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։
Փաշինյանը ՌԴ առաջնորդին մաղթել է առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.