Ուշակով․ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի ամբողջ «սևագիր աշխատանքը» կատարվել ՌԴ-ում
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են ներքաշվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։
«Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են ներթափանցել խաղաղության պայմանագրի վրա տարվող գործընթացի մեջ։ Մենք համարում ենք, որ ամբողջ սևագիր աշխատանքը կատարվել է Մոսկվայում», - ասել է նա։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ այդ գործողություններով Արևմուտքը ցանկանում է մտնել բանակցությունների գործընթացի, ապա նաև տարածաշրջանային գործերի մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման հարցում Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին: Վերահաստատվել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացն առաջ տանելու, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերն ապաշրջափակելու` ռուսական կողմի պատրաստակամությունը։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.