Երևանում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանին նվիրված «Ռուբեն» գրքի շնորհանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում տեղի է ունեցել աշխարհահռչակ բարերար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նվիրված «Ռուբեն» գրքի շնորհանդեսը։ Ներկայում Վարդանյանը ԼՂՀ նախկին այլ ղեկավարների հետ ադրբեջանական գերության մեջ է։
Գրքի հեղինակներն են հայր և դուստր՝ Վլադիսլավ և Ալինա Գասումյանովները։ Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է Newmag հրատարակչությունը։
Ռուբեն Վարդանյանը մեկ տարուց ավելի է՝ Բաքվի բանտում է։ Նրան ձերբակալել են ադրբեջանցի զինվորները 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի մոտ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ հայաթափման գործողության ժամանակ։
2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և մեկնել Արցախ։ Նոյեմբերին նշանակվել է Արցախի պետնախարար։ Հրաժարական տալուց հետո Վարդանյանը, ի հեճուկս սկսված շրջափակմանը, մնաց Արցախում։ Սեպտեմբերի 19-ին՝ ձերբակալությունից մի քանի օր առաջ, Վարդանյանը աշխարհին ու Հայաստանին ցույց տվեց, թե ինչպես է Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։
Վլադիսլավ և Ալինա Գասումյանովները Ռուբեն Վարդանյանի մասին հարցազրույցներ են անցկացրել ռուս և հայազգի ականավոր գործիչների, գիտության, մշակույթի, ինչպես նաև աշխարհահռչակ մարդկանց հետ։ Գրքում ներկայացված են մարդկության համար կարևոր ձեռքբերումներ։
Գիրքը Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչ է, որպեսզի նա շարունակի մարդկանց օգնել՝ հանուն մարդասիրական արժեքների պաշտպանությանը միտված հարյուրավոր ծրագրերի իրագործման։ Խոսքը 700 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան յոթ հարյուր ծրագրերի մասին է: Բարերարը հատկացրել է 202 միլիոն դոլար կրթության զարգացմանը, 68 միլիոն դոլար՝ մարդասիրական նախաձեռնություններին, 20 միլիոն դոլար՝ մշակույթի և մշակութային և պատմական ժառանգության պաշտպանությանը, 13 միլիոն դոլար՝ գիտության ոլորտներին, ինչպես նաև առողջապահությանն ու բնապահպանական գյուղատնտեսությանը:
«Ռուբեն» գրքի հրատարակման գլխավոր գործընկերն է Արդշինբանկը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.