ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ
Ընդդիմության երկակի չափանիշները հասնում են ծայրահեղության։ Հիմա ահավասիկ հեգնում են արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի հնարավոր նշանակումը։ Ինչո՞ւ եք ծիծաղում անուշիկ աղջկա վրա:
ԱՅՍԻՆՔՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ, իսկ Արփի Դավոյանը չի՞ կարող լինել արդարադատության նախարար։ Արարատ Միրզոյանը կարող է գլխավորել ԱԳՆ-ը, իսկ Արփի Դավոյանը չի՞ կարող լինել արդարադատության նախարար։ Այդ ի՞նչ զառանցանք է:
Սեդա Սաֆարյանը կարող է լինել Սահմանադրական դատարանի անդամ, նրա ամուսինը կարող է լինել իր իսկ վարորդը Սահմանադրական դատարանում, իսկ Արփի Դավոյանը չի՞ կարող լինել արդարադատության նախարար: Մանավանդ որ իրավաբանի դիպլոմն, ասում են, արդեն ստացել է։ Ի լրումն նախկինում ձեռք բերած ուսուցիչ-հոգեբանի և հաշվապահի դիպլոմների: Պատգամավորի մասնագիտական բազմակողմանիությունն ակնհայտ է։
Սուրեն Պապիկյանը կարող է լինել պաշտպանության նախարար, իսկ Արփի Դավոյանը չի՞ կարող լինել արդարադատության նախարար։ Սուրեն Պապիկյանը, որի ռազմական սխրանքներն այն են, որ ժամկետային ծառայության ժամանակ դանակահարել է հրամանատարին և մեկ տարի անցկացրել բանտում…
Գլխավորն այն է, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշանակելով Սուրեն Պապիկյանին ու առաջ մղելով Սեդա Սաֆարյանին, որ նրանք թիմի անդամներ են և նրանց վերաբերյալ քաղաքական որոշում է կայացված:
Վաղուց արդեն բոլորը պիտի հասկացած լինեին, որ մերօրյա Հայաստանում, այն Հայաստանում, որտեղ ապրում ենք, կարելի է ամեն ինչ։ Գլխավորը թիմի անդամ լինելն է։ Իսկ եթե կարողանում ես նաև հեծանիվ քշել ու քաղաքական զգոնություն պահպանել թավշե թիմի թշնամիների նկատմամբ…
Ինչո՞ւմ է ամփոփված քաղաքական զգոնությունը։ Հարցն այս բարդ չէ, բայց պատասխանատու է: Թիմի անդամները պետք է հստակ գիտակցեն, թե ում հետ լուսանկարվեն և ինչ գրքեր կարդան: Էրդողանի գրքով սիրազմայլ լուսանկարվելը կարող է օգտակար լինել կարիերայի համար: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրքով լուսանկարվելը քաղաքական անհեռատեսություն է. կարող ես հրաժեշտ տալ պաշտոնիդ։
Այ, Գրիգոր Մինասյանը քաղաքական զգոնություն չցուցաբերեց։ Նա իր տեղակալի պաշտոնին բերեց մի տիկնոջ, որի ձեռքին միանգամայն սխալ գիրք էր: Արդյունքում պաշտոնից հեռացավ ոչ միայն տիկինը, այլև ինքը՝ Մինասյանը...
Ժամանակն է, որ ընդդիմությունը ընդունի, որ երկիրը հեծանվորդների հուսալի ձեռքերում է։ Եվ, ի դեպ, կադրային այդօրինակ քաղաքականությունը լիովին տեղավորվում է նոր «անվտանգության ճարտարապետություն» կառուցելու Փաշինյանի ուղեգծի մեջ։ Քանզի տարածաշրջանային բոլոր դերակատարներին լիովին գոհացնում է այն երկիրը, որտեղ ղեկը հեծանվորդների ձեռքին է…
Այնպես որ Արփի Դավոյանի համար հանգիստ եմ. նրա մոտ ամեն ինչ կստացվի։ Իսկ այ Հովիկ Աղազարյանի համար այնուամենայնիվ փոքր-ինչ վշտացած եմ։ Ի՜նչ հիանալի պաշտոններ կարող էր զբաղեցնել այդ մարդը, որը մի անգամ վիճաբանական պոռթկման մեջ սպառնում էր անձամբ գնդակահարել ագրեսիվ ընդդիմադիրներին։
Ի՜նչ սքանչելի կդիտվեր Հովիկ Աղազարյանը, օրինակ, ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Իսկ ինչ կա որ, Քրիստիննե Գրիգորյանը կարող է ղեկավարել արտաքին հետախուզությունը, իսկ Հովիկ Աղազարյանը չի՞ կարող ղեկավարել ԱԱԾ-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:57
От главы МИД России Сергея Лаврова узнали, что в 2026 году Армения намерена принять очередной саммит Европейского политического сообщества - форума, задуманного как площадка общеевропейского политического диалога на уровне лидеров, за исключением России и Беларуси. А уж после Лаврова от Пашиняна узнали, что пройдет форум весной 2026 года: впритык к очередным парламентским выборам.
-
2025-05-22 12:15
Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.
-
2025-05-21 12:14
Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.
-
2025-05-21 10:02
Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.