Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՍՐԲԱԶԱՆԸ ԹՈՂ ՈՐՈՇԻ, ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՆԵԼՈՒ ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պետք չէ հասարակությունը բաժանել հնի և նորի։ Քաղաքական էլիտաներն են, որ մեկը մյուսին փոխելով, մեկը մյուսի դրականի վրա հենվելով, բացասականը մի կողմ նետելով, իրենց երկրները տանում են զարգացման»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վերջերս քննարկվող այն կարծիքին, որ եթե նախկինները չլինեն Բագրատ Սրբազանի կողքին, շարժումն ավելի շատ հաջողություններ կունենա։
Ըստ Օհանյանի՝ չափից ավելի երիտասարդացումը բերեց նրան, որ իշխանության ղեկին հայտնվեցին մարդիկ, ովքեր անփորձ են և չցանկացան նախկինների ձեռքբերումները հասկանալ, դրա վրա հենվել ու բերեցին այս վիճակին։ «Քննադատելը միշտ էլ կա, բայց նախկինների այն ձեռքբերումը, որը բերել է Հայաստան-Արցախ ինտեգրված համակարգի, և Արցախը եղել է ինքնորոշված, դա չի կարելի թերագնահատել...
Դաշտը բաց է, թող Սրբազանին միանան նրանք, ովքեր ուզում են հեռացնել իշխանությանը։ Մենք աջակցում ենք Սրբազանին։ Բագրատ Սրբազանը թող որոշի այն քաղաքական կոնտենտը, այն քաղաքական ղեկավարությանը, որոնք հանելու են մեր երկիրն այս վիճակից։ Մեր նպատակն այս գահավիժումը կանխելն է»,- նշել է Օհանյանը։
«Սրբազանը թող որոշի քաղաքական այն ղեկավարությանը, ովքեր հանելու են երկիրն այս վիճակից»․ Սեյրան Օհանյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.