«Դոմուսի» հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. հայտնի է վնասի նախնական չափը
«Դոմուս» ընկերությունը հոկտեմբերի 7–ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում, նախնական տվյալներով, կրել է շուրջ 800մլն դրամի գույքային վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։ Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։ Զոհեր և տուժածներ չկան. մինչ հրդեհի տարածումը բոլոր աշխատակիցներն ու այցելուները հասցրել են դուրս գալ շենքից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 18:54
Делегации РФ и Украины в Стамбуле в пятницу достигли принципиального соглашения о новом раунде переговоров, заявил глава МИД Турции Хакан Фидан. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-16 18:51
В рамках VI саммита Европейского политического сообщества президент Франции Эммануэль Макрон выступил с заявлением, в котором отметил, что Франция поддерживает усилия Армении и Азербайджана по достижению окончательного мира и подписанию мирного соглашения.
-
2025-05-16 18:50
Израиль начал массированное наступление на север Газы — авиаудары, артобстрелы и действия наземных сил привели к гибели около 100 человек, включая детей. Об этом сообщает BBC.
-
2025-05-16 18:45
Российская делегация удовлетворена результатом переговоров с украинской стороной и готова продолжать контакты. Об этом заявил глава российской делегации на переговорах с украинской стороной в Стамбуле Владимир Мединский.