ՀՀ առևտրաշրջանառությունը 2024 թ. 8 ամսում աճել է` անցնելով 21 մլրդ դոլարի շեմը
ՀՀ առևտրաշրջանառությունը 2024 թ. 8 ամսում աճել է` անցնելով 21 մլրդ դոլարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով մեր երկրի արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները 2024 թ. հունվար–օգոստոսին։
Եթե 2023 թ. հունվար–օգոստոսին ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը 12 մլրդ 089.9 մլն դոլար էր, ապա 2024 թ. հունվար–օգոստոսին այն ավելի քան 9 մլրդ դոլարով ավելացել է` կազմելով 21 մլրդ 709 մլն դոլար։
ՀՀ առևտրաշրջանառության առյուծի բաժինը ԱՊՀ երկրներինն է. եթե 2023 թ. 8 ամսում այն կազմել է 4 մլրդ 608.3 մլն դոլար, ապա այս տարվա հունվար–օգոստոսին կրկնապատկվել է` հասնելով 9 մլրդ 269.4 մլն դոլարի։
Այս ցուցանիշների մեջ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն առաջնային տեղում է, որտեղ գերակշռում է ՌԴ–ի հետ ունեցած ծավալները. 2023 թ. հունվար–օգոստոսին առևտրաշրջանառությունը եղել է 4 մլրդ 308.9 մլն դոլարի, իսկ 2024 թ. հունվար–օգոստոսին` հասել 8 մլրդ 982 մլն դոլարի։
Ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին, ապա այս տարվա 8 ամիսների ցուցանիշները գրեթե անփոփոխ են անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ` 2023 թ. հունվար–օգոստոսին` 1 մլրդ 848.4 մլն դոլար, 2024 թ. հունվար–օգոստոսին` 1 մլրդ 494.3 մլն դոլար։ Հայաստանն ավելի շատ առևտուր է արել Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի հետ։
Այլ փոխադարձ առևտրաշրջանառության մեջ Չինաստանի և ԱՄԷ ցուցանիշները մյուս երկրների հետ ունեն ակնհայտ առավելություն. Չինաստանի հետ 2023 թ. հունվար–օգոստոսին եղել է 1 մլրդ 355.5 մլն դոլարի առևտուր, 2024 թ. հունվար–օգոստոսին` 1 մլրդ 866.9 մլն դոլարի, ԱՄԷ հետ 2023 թ. 8 ամսում` 642.5 մլն դոլարի, 2024 թ. 8 ամսում` 4 մլրդ 354.1 մլն դոլարի։ Իսկ ԱՄՆ հետ առևտրաշրջանառությունը գրեթե կրկնակի նվազել է` նախորդ տարվա հունվար–օգոստոսին այն կազմել է 504.3 մլն դոլար, այս տարվա հունվար–օգոստոսին` 298.4 մլն դոլար։
Ինչ վերաբերում է ՀՀ արտահանման ծավալներին, ապա 2024 թ. հունվար–օգոստոսին այն կազմել է 3 տրլ 834.2 մլրդ դրամ, իսկ ներմուծումը նույն ժամանակահատվածում եղել է 4 տրլ 749.6 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.